Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Առասպել» և իրականություն

«Առասպել» և իրականություն
05.04.2024 | 12:21

Արդի ամենահնչեղ առասպելներից մեկը ժողովրդավարության և անվտանգության փոխկապակցվածության մասին է: Բաքվում այս մասին ընդհանրապես չեն խոսում, երևի հասկացել են, որ դա աբսուրդ է: Դեռ ավելին, խիստ նախազգուշացումներ են անում իրենց ներքին գործերին չխառնվելու մասին: Իսկ Երևանում թեժ է: ԱԺ ամբիոնից դատափետվում է ոչ ժողովրդավար Ռուսաստանը և կրկին արձանագրվում, որ «փրկությունը» ժողովրդավարության մեջ է: Ի դեպ, պատմության և արդիական օրինակները լրիվ հակառակն են ապացուցում: Խեղճ ուկրաինացիները, որ չհավատային այդ առասպելին, հիմա լրիվ այլ կարգավիճակում կլինեին: Աստված հեռու տանի այդ սցենարից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ